Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսները հրաժարվել են Су-57 վաճառել թուրքերին, քանի դեռ…

Ռուսները հրաժարվել են Су-57 վաճառել թուրքերին, քանի դեռ…
19.11.2019 | 13:17

ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային չի վաճառի Су-57 հինգերորդ սերնդի կործանիչներ, քանի դեռ բավարար չափով չի մատակարարել ՌԴ զինված ուժերին: Շուգաևը նշել է, որ պահանջարկի դեպքում Թուրքիային կառաջարկվի Су-35: 2019-ի օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ուսումնասիրել է Су-57-ը: Դա ընկալվել է իբրև ազդանշան, որ Անկարան կարող է գնել այդ ինքնաթիռները, որ համարվում են ամերիկյան F-35-ի անալոգ:

Վլադիմիր Պուտինը մայիսին հայտարարեց, որ մինչև 2028-ը ՌԴ ՊՆ 76 Су-57 կգնի: Դմիտրի Շուգաևը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Թուրքիային չորրորդ ու հինգերորդ սերնդի կործանիչների մշակման մեջ: Նա պատմել է, որ կողմերը տեխնիկական խորհրդատվություններ ու բանակցություններ են անցկացնում վերջին սերնդի կործանիչների հարցով: «Հաշվի առնելով մեր փորձը հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռների արտադրության մեջ՝ Ռուսաստանը կարող է մասնակցել այդ նախագծին,-ասել է Դմիտրի Շուգաևը:- Այդ համագործակցությունը հնարավոր է մի քանի ինքնաթիռների համակարգի շուրջ: Այդ հարցը կողմերը քննարկում են: Բայց դեռ վաղաժամ է հայտարարել, որ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ինքնաթիռի ստեղծման առարկայական բանակցություններ են վարում՚: ԱՄՆ-ը հեռացրել է Թուրքիային F-35-ի ծրագրից՝ ի պատասխան С-400-ի գնումի: Су-57-ը և Су-35-ը քննարկվում էին իբրև այլընտրանք ամերիկյան F-35-ին:
Haber7, Թուրքիա


Հ.Գ. Այս հրապարակումը թարգմանել եմ հատուկ նրանց համար, որ մեկ-մեկ բարձրաձայնում են, թե ինչու՞ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, բայց ոչ մի անգամ չեն հարցնում՝ ինչու՞ է Ռուսաստանը զինում Թուրքիային: Այո, պատասխանը շատ պարզ է՝ բիզնես+Անկարային ՆԱՏՕ-ից դուրս բերելու խնդրի լուծում: Մոսկվայում էլ կան աշխարհագրական քարտեզներ, որտեղ Հայաստանը սահմանակցում է Թուրքիային: ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Երևանում հայտարարում էր, որ Գյումրի ռազմաբազան գեղեցկության համար չէ: Հավանաբար՝ Թուրքիան է գեղեցկության համար՝ ամբողջ տարածաշրջանին գեղեցիկ սպառնալիքների ու գեղեցիկ հետախուզության:


Haber7-ը մեջբերել է նաև թուրքերի մեկնաբանությունները.
memur: Եթե կարողանան Су-57-ի սերիական արտադրություն սկսել, մեզ էլ կվաճառեն, բայց այդպիսի արտադրության համար անհրաժեշտ ինֆրակառույցներ չունեն:
arda: Մեզ պետք էլ չէ Су-57 գնել, երբ մենք ունենք հինգերորդ սերնդի TF-X նախագիծ: Մեզ պետք են F-35-ի անալոգներ, որ կփոխարինեն F-4-ին, իսկ այդպիսի ինքնաթիռներ արտադրում է միայն Չինաստանը:
Musa: Եկեք, վերջապես, մեր ինքնաթիռները ստեղծենք, հերիք է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի քմահաճույքներով շարժվենք: Մենք կանենք ալլահի օգնությամբ:
Mehmet: Դա ձեր առավելությունն է Ամերիկայի նկատմամբ, հենց խնդրենք, ուրախությամբ կվաճառեք:
mehmet efe: Նրանք ճիշտ են, ես էլ նախ իմ բանակի մասին կմտածեի:
Levent: Մենք ինքներս կարտադրենք ու ամենից լավը:
Sedat: Չեք վաճառում, պետք էլ չէ: Մենք ե՞րբ եք ասել, որ անպայման գնելու ենք: Ոչ: Ոնց որ թե ռուսներն իրենք են ուզում մեզ ինքնաթիռ վաճառել: Շնորհակալություն, պետք չէ, մենք ինքներս կարտադրենք: Մենք գնում ենք նրանց զենքերը, իսկ նրանք ռմբակոծում են մեր սունի եղբայրներին Իդլիբում: Բազա են ստեղծում ու աջակցում են Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) / Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը մեր քթի տակ:
Սա էլ նրանց համար, որ հավատում են Թուրքիա-Ռուսաստան համագործակցությանն ու բարեկամությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ